2018 թվականի հունվարից ուժի մեջ մտան կառավարության կողմից հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում էին եկամտային հարկի հաշվին կառուցապատողից բնակարանի կամ առանձնատան գնման դեպքում հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձին:
Հիմնական փոփոխությունները երկուսն են`
- 1. Սահմանվել է բնակարանի կամ անշարժ գույքի գնման մաքսիմալ գին: Այսուհետ, հիփոթեքային վարկի տոկոսները կվերադարձվեն, եթե գնվող գույքի (բնակարան կամ առանձնատան) գնահատված արժեքը Երևանում կամ այլ մարզերում չի գերազանցում 55 000 000 ՀՀ դրամի արժեքը: Եթե ցանկանում եք գնել բնակարան կամ առանձնատուն կառուցապատողից տոկոսների վերադարձման պայմանով, ապա շատ կարևոր է իմանալ Ձեր կողմից գնվող գույքի շուկայական արժեքը` անկախ գնահատողի գնահատումից:
- 2. Օրենքից քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ: Եթե քաղաքացին մեկ անգամ արդեն օգտվել է այս օրենքից և գնել է բնակարան կամ առանձնատուն, ապա երկրորդի գնման դեպքում օրենքը չի գործի այդ քաղաքացու համար: Կառավարության մեկնաբանությամբ այս օրենքն ունի սոցիալական մոտեցում և թիրախավորում է միջին և ցածր խավի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը, այդ պատճառով էլ արվում են վերոնշյալ սահմանափակումները:
Այսինքն՝ եթե քաղաքացին ֆինանսապես այնքան կայուն է, որ կարողանում է իրեն թույլ տալ գնել 55 000 000 ՀՀ դրամ և ավել արժողությամբ բնակարան, ապա պետք չէ դրա հաշվին «ծանրաբեռնել» հարկատուներին և օգտվել այս նորմից:
Նշվեց նաև, որ այս փոփոխությունները հետադարձ ուժ չունեն և կգործեն միայն 2018 թվականի հունվար ամսից՝ կառուցապատողից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների դիմումների դեպքում:
Կայքում կառուցապատողից վաճառվող բնակարաններին կարող եք ծանոթանալ հղումով: