Ընդհանուր տեղեկություններ
Էքսկլյուզիվ առաջարկ՝ պրեմիում դասի Լանջին համալիրում։
Վաճառվում է յուրահատուկ 2 սենյականոց բնակարան՝ ինքնատիպ պլանավորմամբ և մի շարք առանձնահատկություններով, որոնք այն դարձնում են բացառիկ։
Առավելություններ՝
• Գերազանց տեղակայում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռու
• Ընդարձակ բաց պատշգամբ՝ պանորամային տեսարանով
• Հարավային կողմնորոշում, որի շնորհիվ բնակարանը ամբողջ օրը լույսով է լցված
• Տեղադրությունը, տեսարաններն ու ճարտարապետական լուծումները բնակարանին հաղորդում են անզուգական հմայք
Բնակարանի մասին՝
• Կատարված են հիմնական վերանորոգման աշխատանքները՝
• Հատակային հիմք (ստյաժկա)
• Ձգվող առաստաղներ
• Տաքացվող հատակ
• Տեղադրված են բարձրորակ վիտրաժային պրոֆիլներ
• Տեղադրված է էլեկտրականության և ջրամատակարարման համակարգ
• Նախատեսված է ջակուզիի կոմունիկացիաների անցկացում բաց պատշգամբում՝ ձեր անձնական հանգստի գոտին ստեղծելու հնարավորությամբ
Այս բնակարանը հիանալի տարբերակ է թե՛ մշտական բնակության, թե՛ ներդրումային նպատակներով։
Ընդհանուր մակերեսը՝ 76,42 քմ է։ Վաճառքի գինը՝ 64 000 000 ՀՀ դրամ։
Զանգահարեք՝ դիտում կազմակերպելու և բոլոր մանրամասները իմանալու համար։