Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան «ՍՄԱՐԹ ՍԻԹԻ 2» ինովացիոն թաղամասում։ «ՍՄԱՐԹ ՍԻԹԻ 2» ինովացիոն թաղամասը կառուցվում է Բագրևանդում՝ 1,5 հեկտար՝ 15․000 քմ հողատարածքի վրա, որից միայն 30% են զբաղեցնելու բնակելի և հասարակական շինությունները, իսկ 70%-ը նախատեսված է ծառայեցնել որպես ճանապարհներ, կանաչապատ այգի, հանգստի, զբոսանքի և ժամանցի վայր։ Գրագետ զոնավորման արդյունքում թաղամասն ունի ընդարձակ և կանաչապատ այգի հենց թաղամասի կենտրոնում: Բնակարանը գտնվում է նորակառույց նախագծի 5 հարկանի մոնոլիտ շենքի 4 -րդ հարկում: Տեղադրված Է որակյալ արտաքին դուռ և պատուհաններ, սենյակները բաժանված են, գաջապատված, հատակը հարթեցված է: Բնակարանի ընդհանուր մակերեսը 76 քմ է, վաճառքի արժեքը ընդամենը 47 000 000 ՀՀ դրամ: Բնակարանը գնելու, տեսնելու կամ լիարժեք ինֆորմացիա ստանալու համար կարող եք կապվել նշված գործակալին: