Ընդհանուր տեղեկություններ
Վարձակալությամբ է տրվում 2-սենյականոց բնակարան Արաբկիր վարչական շրջանում՝ Ղափանցյան փողոցում։
Բնակարանը չբնակեցված է, ունի դիզայներական, բարձրորակ վերանորոգում և գտնվում է քաղաքի ամենահարմար ու էկոլոգիապես մաքուր շրջաններից մեկում՝ Արաբկիրում, կից Երազ թաղամասին։
Հիմնական տվյալներ՝
․ Հասցե՝ Ղափանցյան փողոց
․ Հարկ՝ 7-րդ հարկ, 16-հարկանի ժամանակակից շենքում
․ Վիճակ՝ նոր, վերանորոգված, նախկինում չի վարձակալվել
․ Շենքում առկա է 2 վերելակ
Բնակարանը վերանորոգված է ժամանակակից ոճով՝ որակյալ նյութերի կիրառմամբ։ Լուսավոր, ջերմ և հարմարավետ միջավայր։ Ունի նաև փոքրիկ աշխատասենյակ։
Կահավորում և հագեցվածություն՝
․ Անհատական ջեռուցման համակարգ
․ Արդուկ
․ Փոշեկուլ
․ Անկողնային պարագաներ
․ Սպասք
․ Ջրի բակ՝ 200 լիտր
Առավելություններ՝
․ Լավ էկոլոգիա և հանգիստ թաղամաս
․ Բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի քաղաք
․ Շենքի դիմաց՝ բարեկարգված քաղաքային այգի
․ Շենքի տակ գործում է դեղատուն
․ Հանրային տրանսպորտի կանգառ՝ անմիջապես հարևանությամբ
․ Մոտակայքում՝ խանութներ, մանկապարտեզ և անհրաժեշտ ենթակառուցվածքներ
․ Խնամված ընդհանուր տարածքներ
Տեղակայման առավելություններ՝
․ 3 րոպե քայլելու հեռավորություն՝ Երազ թաղամաս
․ 10 րոպե՝ Կոմիտասի Սիթի սուպերմարկետ
․ 10 րոպե՝ Երազ այգի
Գերազանց տարբերակ նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը, ոճը և հաջող տեղակայումը։
Բնակարանը տրվում է երկարաժամկետ վարձակալությամբ։
Դիտման կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով։