Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է երկհարկանի, ձեղնահարկով 5 սենյականոց ժամանակակից թաունհաուս՝ տեղակայված Դավթաշեն համայնքի Մելքումովի նորակառույց թաղամասում։ Այն գտնվում է հյուսիս–հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ, իսկ Garage Master Mall առևտրի կենտրոնից ընդամենը 1 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հարմարավետ և արագ հասանելիություն քաղաքի տարբեր հատվածներին։
Թաունհաուսը գտնվում է «Դավթաշեն Թաուն» փակ ընտանեկան թաղամասում, որը կառուցված է ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Համալիրը զբաղեցնում է 3500 քմ տարածք, որից 2100 քմ-ը նախատեսված է կանաչապատ գոտիների, մայթերի և ներքին ճանապարհների համար։ Փոքրիկ բնակիչների ապահով և ուրախ ժամանցի նպատակով նախագծված է մոտ 300 քմ մակերեսով մանկական խաղահրապարակ։ Թաղամասը ձևավորվել է որպես հանգիստ, ապահով և ընտանեկան միջավայր։
Թաունհաուսի ընդհանուր մակերեսը կազմում է 236 քմ, կառուցված է 280 քմ հողատարածքի վրա։ Այն բաղկացած է երկու հարկից և ձեղնահարկից, ունի 5 ընդարձակ սենյակ։ Տանիքի ձայնա և ջրամեկուսացումն իրականացված է, տեղադրված են արտաքին դուռն ու պատուհանները, իսկ կոմունիկացիաները բերված են մեկ կետով։ Արտաքին երեսպատումը կատարված է սպիտակ տրավերտինով և սև տուֆով։ Թաունհաուսն արդեն պատրաստ է շահագործման։
Վաճառքի արժեքը կազմում է 79 000 000 ՀՀ դրամ։
Գնման, դիտման կամ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել նշված գործակալի հետ։