Ընդհանուր տեղեկություններ
Վարձով է տրվում ունիվերսալ նշանակության երկհարկանի հասարակական տարածք Երևան, Մեծ կենտրոն, Չարենցի 115/4 փողոցում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 235 քմ է, որից 1-ին և 2-րդ հարկերի մակերեսը 102 քմ է, տարածքն ունի նաև նկուղային հարկ, որի մակերեսը 30 քմ է : Առաստաղի բարձրությունը՝ 3.7 մ է։ Շինությունը երկաթբետոնե կոնստրուկցիա է, երեսպատումը՝ սպիտակ և սև տրավերտին։ Հասարակական տարածքն ունի կից 5 բացօթյա ավտոկայանատեղիի հնարավորություն։ Տարածքը նպատակահարմար է տարբեր տեսակի գործունեության համար, այդ թվում՝ գրասենյակային, առևտրային և ծառայությունների մատուցման նպատակով։
Տարածքի վարձակալության արժեքը՝
• Ամբողջ տարածքի վարձակալության դեպքում՝ 1,250,000 ՀՀ դրամ։
• Միայն 1-ին հարկի վարձակալության դեպքում՝ 900,000 ՀՀ դրամ։
• Միայն 2-րդ հարկի վարձակալության դեպքում՝ 450,000–500,000 ՀՀ դրամ։