Ընդհանուր տեղեկություններ
«The Hill» բնակելի համալիրը կառուցվում է Երևանի Նորք Մարաշ թաղամասի ամենաբարձրադիր հատվածներից մեկում՝ Գ. Հովսեփյան 64/7 հասցեում, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Երևան և Արարատ լեռ։ «The Hill»-ն առաջարկում է անզուգական կենսափորձ, որտեղ յուրաքանչյուր մանրուք խնամքով մշակված է հարմարավետ ընտանեկան կյանքի բանաձևը վերաիմաստավորելու համար:
Կառուցվելով՝ 3500 քմ հողատարածքի վրա՝ «The Hill»l-ի հետաքրքիր ճարտարապետությամբ շինությունը զբաղեցնելու է միայն 1200 քմ տարածք, իսկ մյուս մասը հատկացվելու է կանաչապատ տարածքներին և խաղահրապարակին՝ ստեղծելով քաղաքային կյանքի և բնության ներդաշնակ համադրություն:
«The Hill»-ը բաղկացած է 6 վերգետնյա և 2 ստորգետնյա ավտոկայանատեղիի հարկերից և առաջարկում է ընդհանուր առմամբ 59 գրագետ պլանավորմամբ նորաոճ 2-5 սենյականոց բնակարաններ՝ 55,8 - 208,3 քմ մակերեսներով։
«The Hill»-ում մեկտեղվելու են հարմարավետությունն և շքեղությունը: Երկու մուտքով և երկու վերելակով ձեր տուն հասնելը, միշտ շատ արագ և հեշտ է լինելու: Իսկ կոնսիերժ ծառայությունը՝ պատրաստ է լինելու բավարարել Ձեր ցանկացած քմահաճույք՝ համոզվելով, որ Ձեր կենսակերպի պահանջմունքները բավարարված են։
Ընտանիքների համար «The Hill»-ը ավելին է լինելու, քան պարզապես բնակարան, այն համայնք է, հագեցած բազում ենթակառուցվածքներով: Հատկապես երեխաների կրթության կարևորագույն հանգույցները ավելի քան մոտ են տեղակայված՝ դպրոցը ընդամենը 450 մետր հեռավորության վրա է, իսկ մանկապարտեզը՝ ընդամենը 150 մետր հեռավորության վրա։
Կերտեք Ձեզ հարմար հարմարավետ և ջերմ ընտանեկան միջավայր և ապրելակերպ «The Hill» համալիրում, միաժամանակ վայելելով, թե՛ Նորք Մարաշի անդորրը, և թե՛ Երևանի վառ և գունեղ աշխուժությունը:
Բնակարանները հանձնվելու են շահագործման միջսենյակային բաժանումները կատարված, բարձրորակ պատուհանները և մուտքի դուռը տեղադրված, պատերը գաջապատված, հատակը հարթեցված, կոմունիկացիաները մեկ կետով բնակարան բերված։
Բնակարանների ձեռբերումը հնարավոր է կանխիկ՝ փուլային վճարման և հիփոթեքային վարկավորման միջոցով։
Գործում է Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը։
Շինարարության մեկնարկը՝ 01/2024
Շինարարության ավարտ՝ 12/2025։