Ընդհանուր տեղեկություններ
Հիանալի առաջարկ նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել բարձրակարգ նորակառույց բնակարան մայրաքաղաքի ամենաբարձրադիր հատվածներից մեկում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Lumina apartment building»-ը, որը տեղակայված է Նորք-Մարաշ վարչական շրջանում՝📍 Գ. Հովսեփյան 58/9 հասցեում։ Հեռավորությունը Հ1 հեռուստաընկերությունից ընդամենը 650մ է, Սարալանջ փողոցից 1.2կմ, իսկ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուց 1.5կմ։
«Lumina apartment building»-ում նախագծված է․
Մարզասրահ, սուպերմարկետ, սպա կենտրոն, դեղատուն, պահակակետ/ 24/7 անվտանգություն։
Շենքը կառուցվում է 3000 քմ հողատարածքի վրա՝ երկաթբետոնե կարկասով, իսկ արտաքին երեսապատումը նախատեսվում է սև տուֆով, բազալտի և փայտի դետալներով։
«Lumina apartment building»-ը ունի 3 մուտք, մուտքերից յուրաքանչյուրում մեկական վերելակ։ Հարկերից յուրաքանչյուրում 4-5 բնակարան: Այստեղ նախագծված է 3 ստորգետնյա, 1 կիսավերգետնյա և 5 բնակելի հարկեր՝ ընդհանուր 79 բնակարանով, որտեղ վաճառքի ենթակա է 55.6 քմ-140քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։
Բնակարանները գրագետ պլանավորված են՝ բազմակողմանի լուսավորությամբ և բաց պատշգամբներով։ Հանձնվելու են շահագործման միջսենյակային բաժանումները կատարված, բարձրորակ պատուհանները և մուտքի դուռը տեղադրված, պատերը գաջապատված, հատակը հարթեցված, կոմունիկացիաները մեկ կետով բնակարան բերված։
Բնակարանների ձեռբերումը հնարավոր է կանխիկ՝ փուլային վճարման և հիփոթեքային վարկավորման միջոցով։
Գործում է Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը։
Շինարարության ավարտ՝ 06/2025
Գործընկեր բանկ՝ Ամերիա բանկ