Ընդհանուր տեղեկություններ
Երևանի Կենտրոնում՝ Նորագյուղ թաղ․ 235/3 հասցեում կառուցվող «Գարդենա» փակ թաղամասն ապրելու նոր միջավայր է քաղաքային կյանքի սիրահարների համար․ Կենտրոնի ներսում, բայց հեռու քաղաքային աղմուկից ու բանուկ փողոցներից։
Ոտքով քայլելու հեռավորության վրա են գտնվում Երևանի քաղաքապետարանը, «Մետրոպոլ» հյուրանոցը, Հաղթանակի կամուրջը։
«Գարդենա» բնակելի համալիրը կառուցվում է 6000քմ հողատարածքի վրա, որի 2800քմ զբաղեցնում են շինությունները, իսկ մնացած մասը հատկացված է կանաչապատ հատվածներին, այգիներին, ճեմուղիներին։ Այստեղ ստեղծված են բնակիչների լիարժեք ապրելակերպի համար ստեղծված բոլոր հարմարությունները․
կանաչապատ այգի,
մանկական խաղահրապարակ,
բացօթյա լողավազան,
տաղավար։
Համալիրում նախագծված է թվով 4 բնակելի շենքեր՝ ընդհանուր 80 բնակարաններով։ Յուրաքանչյուր շենքն ունի չորս վերգետնյա և երկու ստորգետնյա հարկ, իսկ հարկերից յուրաքանչյուրում նախատեսված է 2-5 բնակարան։ Համալիրի շենքերը ձայնա և ջերմամեկուսացված են և չնայած ցածր հարկայնությանը՝ վերջիններս կահավորված են լինելու վերելակներով։
Համալիրում վաճառքի ենթակա է 43քմ-ից - 254քմ մակերեսով, 2-5 սենյականոց՝ գրագետ պլանավորմամբ, բազմակողմանի լուսավորությամբ բնակարաններ։
Բնակարանները հանձնվելու են շահագործման՝ միջսենյակային բաժանումները կատարված, բարձրորակ պատուհանները և մուտքի դուռը տեղադրված, պատերը գաջապատված, հատակը հարթեցված, կոմունիկացիաները մեկ կետով բնակարան բերված։
Բնակելի համալիրից բնակարանների ձեռքբերումը հնարավոր է կանխիկ՝ փուլային վճարման տարբերակով և հիփոթեքային վարկավորման միջոցով։
Գործում է ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ։
Գործընկեր բանկ՝ «Ամերիաբանկ » ՓԲԸ: