Ընդհանուր տեղեկություններ
Իդեալական տեղադիրք, շինարարական բարձր ստանդարտներ, ապագայի ներդրում․ կառուցեք ձեր հարմարավետ միջավայրը «Կիևյան Ռեզիդենս»-ում։ Հարմարավետությունը ոչ միայն լավ կենցաղային պայմաններն են, այլ նաև բարձր զարգացած ենթակառուցվածքներն ու հասանելի կոմունիկացիաները։
Բացահայտե՞նք «Կիևյան Ռեզիդենս»-ը միասին․
Այն 7 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերով ժամանակակից, պրեմիում դասի համալիր է 40 բնակարններով, որոնք առանձնանում են իրենց պանորամային տեսարանով դեպի՝ Կիևյան կամուրջ, Հրազդանի կիրճ և Արարատ լեռ։
Համալիրը տեղակայված է Երևանի ամենանշանակալի և էկոլոգիապես մաքուր հատվածներից մեկում՝ Հրազդանի կիրճի հենց լանջին` Կիևյան կամրջի և ՍԱՍ սուպերմարկետի անմիջական հարևանությամբ, Բարբյուսի 66 հասցեում։ Համալիրի առանցքային առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս մոտ է բոլոր կոմունիկացիոն ուղիներին, կարևորագույն ենթակառուցվածքներին (Մարզահամերգային համալիր, Կիևյան կամուրջ, Թումոյի այգի, Դալմա Մոլլ, Մետրո, ՍԱՍ սուպերմարկետ, ռեստորաններ և այլն), ինչը թույլ է տալու ապագա գնորդին բնակարանն օգտագործել նաև որպես բարձր եկամտաբերությամբ ներդրումային գույք։
Նորակառույցների շարքում համալիրն առանձնանում է իր ժամանակակից ճարտարապետությամբ։ Շենքի ճակատային հատվածի հիմնական մասը ապակյա է։
Համալիրում նախատեսված է 2 հարկով ստորգետյա ավտոկայանատեղի, 2 կոմերցիոն նշանակության և 6 բնակելի հարկեր։
Համալիրում և նրա սպասարկման տարածքում նախատեսված է ընդունարան, սպասասրահ, 24/7 կոնսիերժ ծառայություն:
Համալիրն ունի՝ 43,2 քմ-ից մինչև 155 քմ, 2-4 սենյականոց գերհարմարավետ ու գրագետ նախագծմամբ, վիտրաժային պատուհաններով բնակարաններ։
Բնակարանները հանձնվելու են շահագործման արտաքին որակյալ դռնով ու պատուհաններով, սենյակների բաժանված, պատերը` գաջված, հատակը` հարթեցված։
Ձեռք բերելով բնակարան «Կիևյան Ռեզիդենս»-ում` դուք կարող եք վճարել ինչպես կանխիկ՝ տարաժամկետ վճարման պայմանով, այնպես էլ հիփոթեքային վարկավորման միջոցով։
Գործընկեր բանկ՝ «Բիբլոս Բանկ» ՓԲԸ