Ընդհանուր տեղեկություններ
Դալան տեխնոպարկի առաքելությունն է
ստեղծել տարածաշրջանում աննախադեպ բիզնես հանգույց, որը՝
Կենտրոնացնելու է ՏՏ ոլորտի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ ապահովելով բավարար տարածություն և թթվածին.
Ապահովելու է ՏՏ և նորարարական բիզնեսին անհրաժեշտ ստեղծագործական միջավայր.
Խթան է հանդիսանալու ՏՏ ոլորտում նոր ձեռքբերումներ և հաղթանակներ գրանցելու։
Շինարարության ամբողջ մակերեսը կազմում է 158․000 քմ, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում գրասենյակային և հասարակական տարածքներին։ Վաճառքի ենթակա են հյուրանոցային համարներ, որոնք հետագայում կարող են հանձնվել վարձակալության:
Կառուցվելու են A դասի գրասենյակային և բազմաֆունկցիոնալ տարածքներ, որոնք սերտիֆիկացվելու են LEED Green Building և Boma միջազգային ստանդարտներով։ Շենքի կառավարման համակարգը, ինժեներական ցանցերն ու կոմունիկացիաները նախատեսված է իրականացնել BMS համակարգով։
Կառուցապատումը և հետագա կառավարումն իրականացնելու է «1SQ» ՍՊԸ-ն:
Վաճառքի բացառիկ իրավունքը պատկանում է «ՌԷԴ Ինվեսթ Գրուպ» ՍՊԸ-ին։