Ընդհանուր տեղեկություններ
Նոր, Յուրօրինակ Բնակելի շենքի Նախագիծ Էրեբունի հայանքում։ Բնակելի շենքի կառուցապատումը իրականացվում է Դավիթ Բեկի 1/22 հասցեում՝ Հոլիվուդ թաղամասին կից։ Շենքը կառուցվում է Էրեբունի համայնքապետարանի, «Վարդավառի լճի» և զբոսայգու հարևանությամբ։ Շենքը հանձնվելու է գեղեցիկ, քարե երեսպատումով, տեղադրվելու է բարձրորակ վերելակ, ունենալու է 2 ստորգետյա և 4 վերգետնյա հարկեր։ Նախատեսվում է թվով 24 բնակարան և 19 ստորգետնյա ավտոկայանատեղի։
Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 09/2024թ․-ին, ավարտը նախատեսվում է՝ 12/2025 թ․-ին։
Բնակարանները հանձնվելու են գնորդներին տեղադրված որակյալ արտաքին դռնով և պատուհաններով, սենյակաների բաժանված, գաջված և հատակը հարթեցված վիճակում։
Շենքում առկա են ՝ 2 սենյականոց՝ 57,85 քմ մակերեսով բնակարաններ, 3 սենյականոց՝ 77․48քմ, 87,29 քմ մակերեսով բնակարաններ
Բնակելի շենքը կառուցվում է կոմունիկացիոն ակտիվ գոտում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս զերծ մնալ քաղաքի աղմուկից, մոտակայքում առկա են դպրոցներ, առևտրի կենտրոններ և ժամանցի վայրեր։
Բնակարնները վաճառվում են կառուցապատողի անունից և հիփոթեքային վարկով գնման դեպքում կգործի եկամտային հարկի վերադարձի օրենքը: