Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է մեծ և լուսավոր 3 սենյականոց բնակարան Հաղթանակի այգու մոտ՝ Կարապետ Ուլնեցու փողոցում: Բնակարանը հնարավոր է փոփոխել և դարձնել 4 սենյականոց բնակարան՝ առանձին խոհանոցով։ Բնակարանը գտնվում է հատուկ նախագծի 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը ունի միջին վերանորոգում։ Բնակարանի մուտքի դուռը երկաթյա է, փոխված են բոլոր պատուհանները և տեղադրված են բարձրորակ մետաղապլաստե ջերմամեկուցիչ պատուհաններ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևան քաղաք և Արարատ լեռ։ Այս բնակարանն ունի եռակողմ արևի դիրք, 5 արտաքին պատուհան և մեկ հարմարավետ բաց պատշգամբ: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ:
Բնակարանի ընդհանուր մակերեսը 107 քմ է, վաճառքի արժեքը՝ 150,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Արժեքի մեջ ներառված է նաև շենքում գտնվող ավտոկայանատեղին։
Բնակարանը գնելու, տեսնելու կամ լիարժեք ինֆորմացիա ստանալու համար կարող եք կապվել նշված հեռախոսահամարով: