Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է 3-հարկանի առանձնատուն (նկուղով և մանսարդով) Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր։
Առանձնատունը 4 սենյականոց է, ընդհանուր մակերեսը՝ 190 քմ, կառուցված է 504 քմ հողատարածքի վրա։
Կառուցվել է 1970-80-ականներին, ունի միջին վերանորոգում։
Հարկերի բաշխվածությունը՝
• Նկուղային հարկում՝ ավտոտնակ և տնտեսական տարածք
• Առաջին (բնակելի) հարկում՝ հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, 1 ննջասենյակ, բաց պատշգամբ
• Երրորդ հարկում (մանսարդ)՝ նախասրահ, 2 ննջասենյակ, բաց պատշգամբ
Բակը կանաչապատ է, տնկված են մրգատու ծառեր՝ նուշ, գիլաս, ծիրան, տանձ, պոպոկ, հոն և խաղող։
Վաճառքի արժեքը՝ ընդամենը 30,000,000 ՀՀ դրամ։