
Հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե Երևանի բնակարանների գները գերազանցում են նույնիսկ խոշոր եվրոպական երկրների մայրաքաղաքներինը։ Այս կարծիքը, որ լայն տարածում ունի հասարակության մեջ, շատ դեպքերում հիմնված չէ համապարփակ վերլուծության վրա։ Որպեսզի Երևանի բնակարանների գները գնահատենք արդարացիորեն, անհրաժեշտ է համեմատությունը կատարել ոչ թե պարզապես եվրոպական քաղաքների, այլ հենց մայրաքաղաքների միջև, քանի որ վերջիններս համարժեք են իրար՝ տնտեսական ակտիվությամբ, պահանջարկով և գների մակարդակով։
(Երևանի տվյալները վերցված են ՀՀ Կադաստրի կոմիտեից, իսկ եվրոպական մայրաքաղաքներիտվյալները՝ Global Property Guide վերլուծական հարթակից։)
Եվրոպայի մայրաքաղաքներում անշարժ գույքիգները տատանվում են 1 քմ-ի համար 1,750 - 59,000 դոլար:
Ներկայացնենք հիմնական մայրաքաղաքները, իրենց բնակարանների արժեքներով 1քմ-ի համար: (Գները դասավորված են նվազման կարգով)
Վերոնշյալ ցուցակից ելնելով կարող ենք ասել, որ Եվրոպայի ամենաթանկ բնակարանների գները Մոնակոյում են, իսկ ամենաէժանը Քիշնևում:
Եթե փորձենք Երևանին ընդգրկել այս ցանկի մեջ, ապա այն կզբաղեցնի 10-րդ հորիզոնականը հնարավոր 11-ից, զիջելով բոլորին բացառությամբ Քիշնևին:
Հաշվենք նաև բնակարանների մատչելիության ցուցանիշը՝ բաժանելով 1 քմ բնակարանի միջին գինը տվյալ քաղաքի միջին ամսական աշխատավարձին։ Ցուցանիշը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ քաղաքում հնարավոր ձեռք բերել բնակարան՝ ունենալով միջին եկամուտով։ Ցուցանիշի բարձր արժեքը նշանակում է՝ անշարժ գույքը տվյալ քաղաքում համեմատաբար պակաս մատչելի է։
(Տվյալները վերցվածեն՝ Euronews, National Bureau of Statistics of the Republicof Moldova, IMSEE, Eurostat)
| Քաղաք | 1 քմ գին ($) | Միջին Աշխատավարձ ($) | Ինդեքս (քմ գին /աշխատավարձ) |
| Մոնակո | 59,000 | 5,270 | 11,19 |
| Լյուքսեմբուրգ | 12,500 | 7,760 | 1,61 |
| Փարիզ | 10,840 | 4,080 | 2,66 |
| Լոնդոն | 10,570 | 3,860 | 2,74 |
| Օսլո | 9,985 | 4,630 | 2,15 |
| Ամստերդամ | 9,494 | 4,390 | 2,16 |
| Ստոկհոլմ | 8,886 | 4,270 | 2,08 |
| Վիեննա | 8,756 | 5,220 | 1,6 |
| Դուբլին | 8,435 | 5,620 | 1,5 |
| Քիշնև | 1,750 | 860 | 2.00 |
| Երևան | 2,910 | 746 | 3,9 |
Տվյալներից պարզ է դառնում, որ անշարժ գույքը ամենաքիչ հասանելի է Մոնակոյում, որտեղ բնակարանի 1քմ-ի գնի համար անհրաժեշտ է միջինում աշխատել ավելի քան 11 ամիս։ Երևանում ինդեքսը կազմում է 3.9, ինչը նշանակում է, որ 1 քմ-ի գնման համար անհրաժեշտ է գրեթե 4 ամսվա միջին աշխատավարձ։
Երևանը այս ցուցիչով ավելի մոտ է Լոնդոնին ու Փարիզին, քան Կիշնևին, սակայն եկամտի մակարդակով զգալիորեն հետ է մնում՝ ընդգծելով մեր երկրում անշարժ գույքի համեմատաբար ցածր հասանելիությունը։ Սա նաև կարող է մատնանշել բնակարանների գների արհեստական բարձր մակարդակը՝ համեմատած բնակչության վճարունակության հետ։
Հասկանալի է, որ մակերեսային թվերով կարելի է արագ եզրակացություններ անել, բայց անշարժ գույքի գները ձևավորվում են բազմաթիվ գործոններից՝ ներառյալ
Այսինքն, նույն քառակուսի մետրի գինը տարբեր երկրներում տարբեր արժեք կարող է կրել։ Փարիզում 10,840 դոլար/քմ գինը համապատասխանում է միջին եկամուտ ունեցող բնակչի հնարավորությանը։ Երևանում նույնիսկ 2,500 դոլար/քմ գինը հաճախ անհասանելի է միջին սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջին աշխատավարձերը։
Երևանն այս ցանկում գրավում է միջին դիրք՝լինելով էապես մատչելի համեմատած եվրոպական բազում մայրաքաղաքների հետ (Լոնդոն, Վիեննա, Ստոկհոլմ), բայց գերազանցելով Մոլդովայի Քիշնևը։ Սակայն սա չի նշանակում, որ «Երևանը ավելի թանկ է»։ Այո, որոշ թվեր ավելի բարձր են, քան մեկ-երկու երկրում, սակայն չի կարելի այդ մեկ օրինակով եզրակացնել ամբողջ Եվրոպայի համատեքստով։ Քիշնևը բացառություն է, և պետք է դիտարկել այն որպես առանձին տնտեսական միջավայր։
Ավելին, Հայաստանում եկամուտ-գին հարաբերակցությունը (այն է՝ աշխատավարձերի համեմատ անշարժ գույքի գինը) մնում է շատ ավելի բարձր, քան եվրոպական զարգացած երկրներում։ Ուստի բնակարան գնելու բարդությունը մեզ մոտ իրական է, բայց դա չի նշանակում, որ գները ավելի բարձր են, պարզապես հարաբերականորեն՝ ավելի քիչ հասանելի են։
Այն կարծիքը, որ «Երևանում ամեն ինչ թանկ է, անգամ՝ Եվրոպայից» չափազանցված է և չունի որևէ վերլուծական հիմք։ Ճիշտ համեմատության համար պետք է դիտարկել ոչ միայն գինը, այլև՝ եկամուտները, հասանելի վարկավորումը, և այլ մակրոտնտեսական գործոններ։ Իսկ գների առումով Երևանը ոչ թե ամենաթանկն է, այլ՝ տարածաշրջանային մակարդակում աճած, բայց եվրոպական շուկայում միջին կամ մատչելի դիրքում գտնվող քաղաք։
Եվ իհարկե նման կարծիքները հնարավորինս ապացուցելու համար պետք է հաշվի առնել գույքերի և իրենց գները բնորոշող բոլոր գործոնները: Հնարավորինս օբյեկտիվ և արդարացի վերլուծության համար անհրաժեշտ է խուսափել անհամեմատելի օրինակներից, այսինքն կատարել համեմեատությունները համարժեք տարածքի տեղադրությամբ՝ մայրաքաղաքի կենտրոնը համեմատել մայրաքաղաքի կենտրոնի հետ, ծայրամասը ծայրամասի հետ:
