
Երևանում կան քաղաքաշինական նախագծեր, որոնք իրենցից ավելին են ներկայացնում, քան պարզապես շենքեր։ Դրանք փոխել են տարածքի տրամադրությունը, բերել են նոր բիզնեսներ, բարձրացրել են գները, ակտիվացրել են շուկան։ Մեկ նախագիծ՝ և հարակից փողոցներում սկսում են կառուցել, վաճառել, ներդնել։ Այդ երևույթը՝ երբ մի պրոյեկտ դառնում է մագնիս, արդեն տեսանելի է մի քանի հատվածներում։ Այս հոդվածում դիտարկում ենք այդ դեպքերը՝ առանց գովազդի, առանց վերնագրային խոսքերի։ Միայն փաստեր, տարածքներ և հետևանքներ։

Դալման հայտնվեց մի տարածքում, որը երկար ժամանակ մոռացված էր՝ Ծիծեռնակաբերդի խճուղի։ Բայց մոլի կառուցումը բերեց շարժ, մարդիկ, կյանք։ Այն դարձավ ոչ միայն գնումների վայր, այլ նաև հանդիպումների, զբոսանքի, ժամանցի կետ։ Հետո սկսեցին բարելավվել ճանապարհները, ավելացան երթուղիներ, կառուցվեցին նոր շենքեր, հյուրանոցներ։ Դալման դարձավ տարածքի վերակենդանացման պատճառ, մի կենտրոն, որի շուրջ քաղաքը սկսեց շնչել նոր ձևով։ Այսօր այն ոչ թե առևտրի կենտրոն է, այլ քաղաքային զարգացման նոր ուղղություն։

Երազը կառուցվեց մի փողոցում, որը չուներ հստակ բնակելի դիմագիծ։ Բայց թաղամասը բերեց նոր պատկերացում՝ ինչպիսին կարող է լինել կյանքը Երևանում։ Երեխաները խաղում են այգում, հարևանները բարևում են իրար, մարդիկ երեկոյան դուրս են գալիս զբոսանքի՝ առանց մեքենայի։ Թաղամասը ձևավորեց մի միջավայր, որտեղ կյանքը մի քիչ ավելի հանգիստ է, մի քիչ ավելի մարդկային։ Հետո արդեն հարակից տարածքներում էլ սկսեցին նոր նախագծեր, որովհետև Երազը ցույց տվեց՝ հնարավոր է Երևանում ապրել այնպես, ինչպես երազում ես։ Այն դարձավ մոդել՝ թե՛ կառուցապատողների, թե՛ բնակիչների համար։

Գարաժ Մոլի կառուցումից հետո Աջափնյակի այդ հատվածում նկատելիորեն բարձրացավ ընդհանուր ակտիվությունը։ Տարածքը, որը նախկինում հիմնականում արդյունաբերական էր ու քիչ շարժ ուներ, սկսեց գրավել մարդկանց՝ թե՛ գործով, թե՛ ծառայություններով։ Մոլը դարձավ կենտրոնացման կետ՝ ավտոսիրողների, արհեստավորների, շինարարությամբ զբաղվողների և տեխնիկական ոլորտի մասնագետների համար։ Այս շարժը բերեց նաև նոր կառուցապատումներ։ Մոլի հարակից տարածքներում սկսեցին հայտնվել նոր խանութներ, ավտոսրահներ, սպասարկման կետեր, նույնիսկ բնակելի նախագծեր։ Տարածքի տնտեսական ակտիվությունը վերափոխեց նաև ենթակառուցվածքները՝ բարելավվեցին ճանապարհները, ավելացան երթուղիներ, տարածքը դարձավ ավելի հասանելի։
Երևանի այս երեք նախագծերը՝ Դալմա Գարդեն Մոլը, Երազ թաղամասը և Գարաժ Մոլը, տարբեր են իրենց բնույթով, բայց ունեն մի ընդհանուր գիծ՝ դրանք փոխել են ոչ միայն իրենց անմիջական տարածքը, այլ նաև հարակից միջավայրը։ Դալման բերեց շարժ մի հատվածում, որը երկար ժամանակ մոռացված էր։ Երազը ցույց տվեց, որ բնակելի թաղամասը կարող է լինել ոչ միայն շենքերի շարք, այլ համայնք։ Գարաժ Մոլը վերակենդանացրեց արդյունաբերական գոտին՝ դարձնելով այն գործնական կենտրոն։
Այս նախագծերը մագնիսի պես ձգել են բիզնեսներ, կառուցապատումներ, մարդկանց։ Դրանք դարձել են այն կետերը, որոնց շուրջ քաղաքը սկսել է նորից շնչել։ Եվ եթե նայենք քաղաքի քարտեզին այսօր, կտեսնենք՝ նման կետեր նորից են ձևավորվում։ Որոշ վայրերում արդեն իսկ զգացվում է այն ներքին շարժը, որից սկսվում են հաջորդ պատմությունները։
Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ երբեմն տարածքի արժեքը սկսում է աճել դեռ այն պահին, երբ առաջին շարժը նոր է սկսվում։ Եթե ուշադիր հետևենք իրադարձություններին, փոփոխություններին, շինարարական ակտիվությանը կամ մարդկանց շարժին, հնարավոր է նկատել այդ փոփոխությունը՝ մինչև այն դառնա լայնորեն ճանաչված։ Իրազեկ լինելը, տեսնելը, հասկանալը թույլ է տալիս ժամանակից շուտ գնահատել տարածքի ներուժը։ Եվ հենց այդ պահին, երբ մյուսները դեռ սպասում են, հնարավոր է կայացնել որոշումներ, որոնք հետագայում կդառնան շահավետ։ Նմանատիպ նախագծերի կանխատեսումը ոչ միայն ներդրումային հնարամտություն է, այլ նաև կորդինալ մտածողություն՝ տեսնել ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ կարող է լինել։
Այս ամենից ելնելով կարելի է անել հետևություն որ ներկայումս նման պրոյեկտներ նույնպես ձևավորվում են որոնք մոտ ապագայում հանդիսանալու են զարգացման միջուկ և ներդրումային մագնիս, չչարաշահելով ձեր համբերությունը ներկայացնենք մի քանի նմանատիպ պրոյեկտներ։

Նոր-Հաճնում կառուցվող «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիան խոստանում է դառնալ Հայաստանի մարզական ենթակառուցվածքների նոր առանցք։ Նախագիծը իրականացվում է միջազգային չափանիշներով՝ ներառելով ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտ, մարզման համալիրներ, հյուրանոցային ենթակառուցվածքներ և կրթական բաղադրիչներ։ Այս ակադեմիան ոչ միայն մարզական կենտրոն է, այլ նաև տարածքային զարգացման ազդակ։ Նոր-Հաճնի այդ հատվածում ակնկալվում է ակտիվություն՝ կապված սպորտային միջոցառումների, հյուրերի հոսքի և ենթակառուցվածքների բարելավման հետ։ Նախագիծը կարող է ձևավորել նոր ռիթմ՝ մարզական, կրթական և համայնքային շերտերով։

Դեֆանս թաղամասը, որը ներկայում կառուցվում է Երևանի հյուսիսային հատվածում, առանձնանում է իր մասշտաբով, ճարտարապետությամբ և դիրքով։ Նախագիծը ներառում է բազմաբնակարան շենքեր, կոմերցիոն տարածքներ, կանաչ գոտիներ և ենթակառուցվածքներ, որոնք միտված են ստեղծելու ինքնաբավ բնակելի միջավայր։ Թաղամասի շինարարությունը արդեն իսկ ազդել է շրջակա տարածքի ակտիվության վրա՝ բարձրացնելով հետաքրքրությունը, գների շարժը և ներդրումային հետաքրքրությունը։ Դեֆանսը կարող է դառնալ այնպիսի կենտրոն, որի շուրջ ձևավորվում է նոր քաղաքային շերտ՝ բնակելի, կոմերցիոն և համայնքային։

Երևանի հարակից տարածքում ձևավորվող Ակադեմիական քաղաքը դառնում է այնպիսի նախագիծ, որը ոչ միայն կրթական բարեփոխման նպատակ է հետապնդում, այլ նաև տարածքային կենտրոնացման մագնիս է՝ իր շուրջը ձևավորելով նոր ենթակառուցվածքներ, հետաքրքրություն և քաղաքաշինական նոր ուղղություններ։ Այն միավորում է համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ և տեխնոլոգիական հարթակներ՝ ստեղծելով գիտելիքի և նորարարության էկոհամակարգ։ Շուրջ 275 հա տարածքը ենթարկվում է նոր հատակագծման՝ ներառելով կանաչ գոտիներ, շարժունակության լուծումներ և ժամանակակից ենթակառուցվածքներ։ Համագործակցությունը գերմանական առաջատար հաստատությունների՝ TUM-ի և GMP-ի հետ բարձրացնում է նախագծի վստահելիությունը և միջազգային ներգրավման հնարավորությունները։ Ակնկալվում է, որ Ակադեմիական քաղաքի շուրջ կձևավորվեն նոր բնակարանային, առևտրային և սպասարկման գոտիներ՝ հիմնված գիտակրթական պահանջարկի վրա։ Այս ամենը Ակադեմիական քաղաքը դարձնում է ոչ միայն կրթական կենտրոն, այլ նաև տարածքի վերարժևորման գործոն։ Այն գործում է որպես մագնիս՝ միավորելով պետական և մասնավոր ռեսուրսներ, բարձրացնելով տարածքի նշանակությունը և ձևավորելով նոր ուղղվածություն։

Դալան տեխնոպարկը ձևավորվում է որպես տարածաշրջանային նորարարության հանգույց՝ միավորելով ՏՏ ընկերություններ, ստարտափներ, կրթական և գիտահետազոտական կենտրոններ։ Այն կառուցվում է միջազգային էկոլոգիական ստանդարտով, ինչը նշանակում է, որ շենքային լուծումները համապատասխանում են կայուն զարգացման, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման բարձրագույն չափանիշներին։
Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է ժամանակակից աշխատանքային միջավայր, այլ նաև ընդգծում է նախագծի պատասխանատու և հեռանկարային բնույթը՝ դարձնելով Դալան տեխնոպարկը գրավիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների համար։ Այսօր մենք տեսնում ենք, որ մագնիս-պրոյեկտները ոչ թե պարզապես հաջողակ նախագծեր են, այլ ազդակներ։ Դրանք ազդում են ոչ միայն գների, երթուղիների կամ կառուցապատման վրա, այլ նաև քաղաքի տրամադրության։ Դրանք փոխում են քաղաքի շարժը և ներդրողների հետաքրքրության վեկտորը։
Եվ հենց այստեղ է, որ սկսվում է կարևորագույն հարցը․ արդյոք մենք կարողանում ենք տեսնել այդ ազդակները՝ մինչև դրանք դառնան ակնհայտ։ 21-րդ դարում հաջողության բանաձևը տեղեկատվության ճիշտ վերլուծումն ու օգտագործումն է։ Հետևաբար, իրազեկ լինելով նման նախագծերի ստեղծման մասին, անհրաժեշտ է լինել մեկ քայլ առաջ և, կանխատեսելով տարածքի մոտալուտ արժևորումը, կայացնել հաշվենկատ որոշում։