
2017թ․ հունվարից մինչև 2025թ․ սեպտեմբեր Երևանի անշարժ գույքը զգալիորեն արժևորվել է։ Քառակուսի մետրի միջին արժեքը տարբեր վարչական շրջաններում աճել են 52-110%։
Կենտրոնում գները գրեթե կրկնապատկվել են, Արաբկիրում ու Դավթաշենում արձանագրվել է կայուն աճ, իսկ Ավան ու Շենգավիթը պահպանում են մատչելիության գործոնը՝ միաժամանակ արձանագրելով պահանջարկի բարձրացում։
Սա միայն թվերի պատմություն չէ․ դա քաղաքի կապիտալիզացիայի պատմությունն է՝ ներդրումների, շարժի և նոր հնարավորությունների։
Հոլովակում երևում է Կենտրոն վարչական շրջանի անշարժ գույքի գների աճը ըստ վարչական շրջանների 2017-2025 թվականը։
Տվյալները վերցված են Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից։