
Անշարժ գույքի շուկան 2026 թվականը սկսել է բավականին ակտիվ տեմպերով՝ ցուցադրելով դրական շարժ տարվա հենց առաջին ամսից։ Վերջին տվյալների համաձայն՝ գնման իրավունքի գործարքների քանակը զգալիորեն աճել է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Նման իրադարձությունների զարգացման միտումն արդեն իսկ տեսանելի էր նախկինում հիմնվելով մեր վերլուծությունների վրա։
2025 թվականի ընթացքում շուկան զարգացել է աստիճանական աճով։ Տարվա սկզբին գրանցվել է շուրջ 493 գործարք հունվարին, որից հետո ցուցանիշները շարունակել են աճել՝ հասնելով մոտ 1,691 գործարքի դեկտեմբերին։ Այս դինամիկան վկայում է, որ տարվա ընթացքում պահանջարկը կայունորեն բարձրացել է։

2026 թվականի մեկնարկը արդեն իսկ ցույց է տալիս ավելի բարձր ակտիվություն․
Այսինքն՝ գործարքների քանակը գրեթե ավելացել է մոտ 92% նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
Չնայած մեկ ամսվա տվյալը դեռևս բավարար չէ երկարաժամկետ հստակ կանխատեսումներ անելու համար, ներկայիս ցուցանիշները թույլ են տալիս ենթադրել, որ շուկան շարունակում է պահպանել ակտիվությունը։ Ըստ մեր հետազոտությունների, շուկայի ուսումնասիրությունների և անցյալում արված կանխատեսումների ակտիվությունը շուկայում պահպանվելու է։ 2026 թվականը անշարժ գույքի շուկայում սկսվել է ավելի ակտիվ, քան նախորդ տարին։ Հունվար ամսվա գրեթե կրկնակի աճը դրական ազդակ է շուկայի համար, սակայն միտումների կայունությունը գնահատելու համար կարևոր է հետևել նաև առաջիկա ամիսների զարգացումներին։