
Անշարժ գույքը համաշխարհային ակտիվների կառուցվածքում ունի գերիշխող դեր՝կազմելով մոտ 40%։ Համեմատության համար՝ բաժնետոմսերը կազմում են 20–25%, պարտատոմսերը՝ 15–20%, իսկ մնացած ակտիվները՝ 5–15%։ Ըստ միջազգային գնահատականների, անշարժ գույքի ընդհանուր արժեքը գերազանցում է 393 տրիլիոն դոլարը, ինչը այն դարձնում է մարդկության ամենամեծ կապիտալային ակտիվը։

Տարեկան ներդրումային հոսքերը կազմում են շուրջ 800–850 մլրդ դոլար։
Այս ակտիվը առանձնանում է մի քանի հիմնարար հատկանիշներով․
Պատմականորեն անշարժ գույքը պահպանել է իր արժեքը նույնիսկ տնտեսական ցիկլերի ընթացքում և երկարաժամկետ կտրվածքով ապահովել է կայուն աճ հատկապես քաղաքային և զարգացող շուկաներում։
Անշարժ գույքի ներդրումային գրավչությունը պայմանավորված է եկամտաբերության կառուցվածքով և շուկայի տրամաբանությամբ։ Վարձակալությունից ստացվող եկամուտը միջինում կազմում է 4–6%, իսկ կապիտալի արժեքի աճը լրացնում է ընդհանուր եկամտաբերությունը մինչև 6–10%։ Սա այն դարձնում է ներդրումային պորտֆելների պարտադիր բաղադրիչ, քանի որ միջին ներդրողները իրենց կապիտալի 20–40%-ը, բարձր եկամուտ ունեցողները՝ 20–35%-ը, իսկ ինստիտուցիոնալ ներդրողները՝ 5–15%-ը ուղղում են անշարժ գույքին։ Շուկայի ցածր շրջանառությունը (մոտ 0.2–0.3%) և սա վկայում է, որ այն ավելի հարմար է երկարաժամկետ կապիտալի պահպանման համար։
Անշարժ գույքը առանձնանում է կայունությամբ և ցածր տատանողականությամբ։ Եթե բաժնետոմսերի գները կարող են տատանվել տարեկան 15–30%, ապա անշարժ գույքի գների փոփոխությունները սովորաբար շատ ավելի սահուն են։ Վարձակալության եկամուտը ստեղծում է շարունակական դրամական հոսք, իսկ ինֆլյացիայի պայմաններում վարձակալության վճարները հաճախ աճում են համընթաց գնաճին՝ պահպանելով ներդրողի իրական եկամուտը։
Ժամանակակից շուկայում անշարժ գույքը վերափոխվում է՝ ընդգրկելով նոր սեգմենտներ։ Տվյալների կենտրոնների շուկան վերջին տարիներին դարձել է ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը, և որոշ ժամանակահատվածներում դրանց ներդրումային մասնաբաժինը հասել է մինչև 31%։ Սա պայմանավորված է թվայնացման և տվյալների ծավալների կտրուկ աճով, ինչը նոր հնարավորություններ է բացում ներդրողների համար։
Չնայած իր առավելություններին, անշարժ գույքի շուկան բախվում է նաև մարտահրավերների։ Շինարարական ծախսերը վերջին տարիներին աճել են երկնիշ տեմպերով, ֆինանսավորման տոկոսադրույքները բարձր են, իսկ կարգավորումները՝ խստացող։
Հիմնական ռիսկերը ներառում են․
Այս գործոնները կարող են սահմանափակել ներդրումային ակտիվությունը և ազդել շուկայի դինամիկայի վրա։
Անշարժ գույքը համարվում է յուրահատուկ ակտիվների դաս, որը միավորում է հսկայական շուկայական ծավալը, ցածր գործարքային ակտիվությունը և կայուն եկամտաբերությունը։ Շուկան ներկայում գտնվում է վերականգնման փուլում և շարունակում էներգրավել ինստիտուցիոնալ կապիտալ՝ հատկապես կայուն եկամտի վրա կենտրոնացած ռազմավարությունների շրջանակում։ Այս համադրությունը այն դարձնում է ներդրումային ակտիվ, որը առավել արդյունավետ է ոչ թե կարճաժամկետ շահույթի, այլ երկարաժամկետ կապիտալի պահպանման և աճի համար։